Refund policy
ՎԵՐԱԴԱՐՁԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Մենք առաջարկում ենք 15-օրյա վերադարձի իրավունք, այսինքն՝ ապրանքը ստանալուց հետո ունեք մինչև 15 օր՝ վերադարձի հարցում ներկայացնելու համար։
Վերադարձի իրավունք ունենալու պայմանները
Վերադարձի իրավունքից օգտվելու համար ապրանքը պետք է լինի այն նույն վիճակում, ինչպիսին ստացել եք՝ չօգտագործված, չհագնված, պիտակներով և բնօրինակ փաթեթավորմամբ։ Բացի այդ, անհրաժեշտ է ներկայացնել գնման կտրոն կամ ապացույց։
Վերադարձ սկսելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ support@bayunts.am էլ. փոստի հասցեով։
Խնդրում ենք նկատի ունենալ՝ վերադարձվող ապրանքները պետք է ուղարկվեն հետևյալ հասցեին՝
Արշակունյաց պողոտա 17/14
Եթե վերադարձը հաստատվի, մենք կուղարկենք վերադարձի փոստային պիտակ և ուղեցույց՝ ապրանքը ինչպես և ուր ուղարկել։ Նախնական հաստատում չստացած ապրանքները չեն ընդունվի։
Վերադարձների վերաբերյալ հարցերի դեպքում միշտ կարող եք կապվել մեզ հետ՝ support@bayunts.am։
Վնասներ և խնդիրներ
Խնդրում ենք ստանալուց անմիջապես հետո զննել ձեր պատվերը և անհապաղ կապ հաստատել մեզ հետ, եթե ապրանքը վնասված է, թերի է կամ սխալ ապրանք եք ստացել, որպեսզի կարողանանք գնահատել իրավիճակը և առաջարկել լուծում։
Բացառություններ / Չվերադարձվող ապրանքներ
Խնդրում ենք նկատի ունենալ, որ որոշ ապրանքատեսակներ ենթակա չեն վերադարձի՝ անվտանգության, հիգիենայի կամ անհատական բնույթի պատճառով։ Այդ թվում՝
-
Կտրված մալուխներ կամ ըստ հաճախորդի չափի տրամադրված մալուխներ,
-
Օգտագործված կամ տեղադրված լամպեր, վարդակներ, անջատիչներ և այլ էլեկտրական բաղադրիչներ,
-
Հատուկ պատվերով ներմուծված ապրանքներ՝ ըստ անհատական պատվերի,
-
Փաթեթից հանված և ֆիզիկապես մոնտաժված ապրանքներ,
-
Վնասված կամ ոչ լիարժեք փաթեթավորմամբ ապրանքներ։
Եթե չգիտեք՝ արդյոք ձեր ապրանքը ենթակա է վերադարձի, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ՝ նախքան վերադարձի հարցում ներկայացնելը։
Նշենք, որ զեղչված ապրանքների և նվեր քարտերի վերադարձ չենք իրականացնում։
Փոխանակում
Ամենաարագ ձևը՝ նոր ապրանք ստանալու, այն է՝ վերադարձնել ձեր ունեցած ապրանքը և կատարած վերադարձի հաստատումից հետո նոր պատվեր տեղադրել։
ԵՄ՝ 14-օրյա վերադարձի ժամկետ
Եվրոպական միություն առաքվող պատվերների դեպքում, օրենքով սահմանված կարգով, գնորդը ունի 14 օր՝ առանց որևէ պատճառաբանության պատվերը չեղարկելու կամ ապրանքը վերադարձնելու համար։ Այս դեպքում նույնպես ապրանքը պետք է լինի չօգտագործված, չվնասված, պիտակներով և բնօրինակ փաթեթավորմամբ, ինչպես նաև անհրաժեշտ կլինի գնման ապացույց։
Վերադարձի փոխհատուցում
Վերադարձն ստանալուց և ստուգելուց հետո կտեղեկացնենք՝ փոխհատուցումը հաստատվա՞ծ է, թե ոչ։ Հաստատվելու դեպքում գումարը կվերադարձվի ձեր կողմից օգտագործված վճարման եղանակով՝ մինչև 10 աշխատանքային օրվա ընթացքում։
Խնդրում ենք հաշվի առնել՝ բանկերը կամ քարտային կազմակերպությունները կարող են լրացուցիչ ժամանակ պահանջել՝ գումարը ձեր հաշվին մուտքագրելու համար։
Եթե վերադարձի հաստատումից հետո անցել է ավելի քան 15 աշխատանքային օր և դեռևս գումարը չեք ստացել, խնդրում ենք կապվել մեզ հետ՝ support@bayunts.am։